Իմ կարծիքով մեր իշխանությունները ի զորու են ցանկացած արատավոր և հանցածին երևույթ կարճ ժամանակահատվածում բացահայտել, քանզի մեր իրավական համակարգը վաղուց կայացած է և իր պրոֆեսիոնալիզմով, հանցագործությունների կանխարգելման և արագ բացահայտման ցուցանիշներով իրոք հավատ է ներշնչում մեր քաղաքացիներին, սակայն իշխանությունները մեկ կարևոր և էական բացթողում ունեն, դա արդեն բացահայտված և աղմկալից դեպքերի վերջնական պարզաբանմանը և հանրությանը այդ ամենին իրազեկ դարձնելու գործընթացին ոչ բավարար հետևողական լինելն է, որն էլ իր հերթին հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացնում է անվստահության մթնոլորտ` իշխանությունների հանդեպ: Ցավոք նման դեպքերը շատ են, սակայ ես ցանկանում եմ անդրադառնալ նմանատիպ դեպքերից մեկին` խոսքս ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, հանրությանը որպես քեթրինի Միհրան անունով հայտնի օլիգարխի մասին է, ում անունը կապվեց ալիևի ընտանիքի Պանամայում ունեցած օֆշորային սկանդալի հետ, որին հետևեց այս հայտնի կաշառակերի հրաժարականը: Քեթրինի Միհրանը իր ֆեյսբուքյան էջում` խփելով անամոթության և անբարոյականության բոլոր հնարավոր ռեկորդները, անարդյունք կերպով փորձելում էր հանրությանը ներկայանալ անմեղ զոհի կերպարով` իր հրաժարականը մեկնաբանելով իբրև հետաքննությանը չկաշկանդելու, իր վիրավորված <<արժանապատվությունը>> վերականգնելու և իր ղեկավարած ծառայության բարի համբավը արատավորվելուց զերծ պահելու փորձ: Այդ օրերին թե մամուլում, թե կայքերում և թե ֆեյսբուքում թոփ թեման բնականաբար Միհրանն էր, ոմանք նաև կանխատեսում էին նրա հնարավոր ձերբակալման ժամկետները, սակայն բարձրացած հասարակական ալիքի աղմուկը շուտով մարեց, իսկ արդյունքում մեր քաղաքացիները կրկին մնացին անորոշության մեջ, այդպես չստալով իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանը, ինձ թվում է, որ պատկան մարմինները պետք է հանրությանը պարբերաբար իրազեկեն այս իրոք կարևոր և հասարակական հնչեղություն ստացած գործի մասին, այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ պաշտոնանկության իրական պատճառը Միհրանին մեկ այլ աշխատանքային ոլորտ տեղափոխելն է:
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02