Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության շրջանակներում, երկրորդ տարին անընդմեջ, երևանցի դպրոցականները մասնակցել են Սանկտ Պետերբուրգի դպրոցների շրջանավարտների «Ալ առագաստներ» տոնահանդեսին: Հունիսի 21-ից 26-ը ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 8, 128 և 130 հիմնական դպրոցների 23 աշակերտներն ու պատվիրակության ղեկավար, հ. 128 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռիտա Ավետիսյանը Երևան են վերադարձել երեկ ուշ երեկոյան`Սանկտ Պետերբուրգ–Երևան ուղիղ չվերթով:
Ի դեպ, հ. 128 դպրոցից մեկնած աշակերտների և մանկավարժի ուղևորության ծախսերը հոգացել է դպրոցի նախկին շրջանավարտ, ռուսաստանաբնակ հայ գործարար Արմեն Սիմոնյանը: Սանկտպետերբուրգյան օրերի մասին երեխաներն իրենց հարուստ տպավորություններն են ներկայացրել օդանավակայան նրանց դիմավորելու եկած ծնողներին և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին: Շրջանավարտների տոնահանդեսին մասնակցելուց բացի, երևանցի աշակերտների համար կազմակերպվել է զբոսաշրջային ճանաչողական ծրագիր, որի ընթացքում նրանք այցելել են Սանկտ-Պետերբուրգի մի շարք տեսարժան վայրեր ու մշակութային օջախներ, ինչպես նաև կապեր հաստատել տեղի դպրոցների իրենց հասակակիցների հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին էլ երկու քաղաքների կրթության ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով Երևան էր ժամանել Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակությունը, որի անդամներն այցելել էին մայրաքաղաքի դպրոցներ և տեղում ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը: Հյուրերը եղել էին նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, ներկա գտնվել որպես պարտադիր առարկա ուսուցանվող շախմատի դասերի անցկացմանը, մասնակցել դպրոցականների և ուսուցիչների հետ հանդիպում-քննարկումներին: Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության ծրագրով նմանատիպ փոխայցերը կլինեն շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03