«Հանրապետական» կուսակցությունը չի պատրաստվում մինչև ապրիլ քննարկել վարչապետի, վարչապետի առաջին տեղակալի, մյուս 2 փոխվարչապետերի պաշտոններում իրենց թեկնածուների հարցը:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք դա կքննարկենք ապրիլին, երբ գա ժամանակը: Բոլոր գնահատականները տեսական են: Ես կխնդրեի ձեռնպահ մնալ որևէ գնահատական հնչեցնելուց, որովհետև մենք այդ հարցը դեռ չենք քննարկել: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացու շահը, Հայաստանի ազգային ու պետական շահը՝ ՀՀԿ-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, ով կարող է լավագույնս իրականացնել գործադիրի ղեկավարի սահմանադրական լիազորությունները: Որևէ անուն-ազգանունի քննարկում այս պահին չկա»,- հավաստիացրեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նկատեց, որ շատերը կարծում են, թե իրենք դանդաղում են այս հարցում, և հակադարձեց այդ տեսակետներին. «Մենք չենք դանդաղում, ամեն ինչ անում ենք ժամանակին. գուցե դուք եք շտապում, պետք չէ շտապել, դանդաղ շտապեք»:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, այն գնահատվել է կառուցողական:
«Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար կան լուրջ պայմաններ: Կողմերը պատրաստ են զարգացնել այս հարաբերությունները»,- նշեց նա:
Շարմազանովը նշեց, որ գարնանը ԱԺ պատվիրակությունը կայցելի Վրաստան, իսկ աշնանը Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կայցելեն Հայաստան:
«Հայ-վրացական հարաբերություններում չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել քննարկման արդյունքում»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55