Մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել:
ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, մի քանի համայնքներում կլինեն մրցակցային ընտրություններ, բացի ՀՀԿ-ական թեկնածուներից այդ գյուղերում առաջադրվել են նաև ԲՀԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչներ:
«Շատ համայնքներում մրցակցություն չի սպասվում, որովհետև որոշ կուսակցություններ, որոնք խոսում են ժողովրդավարության, ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»,-նշեց նա:
Նրա խոսքով, առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցության դժվար է խոսել  բազմակարծության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացվածության մասին:
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը, կամ առնվազն գոնե խորհրդարանական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին: Ինչպես նախկին ընտրություններում, այս անգամ էլ ՀՀԿ-ն շատ ակտիվ մասնակցություն է ունենալու»,-հայտնեց Շարմազանովը:
Գործադիր մարմնի նիստում քննարկել են նաև ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը,  գնահատել են դրական. «ՀՀԿ-ն դեպի խորհրդարանական կառավարման անցման ամենակարևորագույն փուլում է: ԱԺ-ն պետք է մինչև ապրիլի 9-ն ընդունի մի շարք օրենքներ, որը Սահմանադրության պահանջն է: Մենք գնում ենք նախատեսված գրաֆիկով»:
Ավելի վաղ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, մարտի 11-ի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42