Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին` ծաղկե պսակ դնելով «Արաբո» կամավորական ջոկատի անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարի մոտ:
«Տարիներ առաջ` այս օրը, հակառակորդի խելագար հարձակումը կանգնեցնելիս Մարտակերտի ճակատում Արաբո, Զեյթուն և Արմավիր կամավորական ջոկատների եւ Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկները, մնալով շրջափակման մեջ, կռվեցին մինչեւ վերջ` գրելով արցախյան ազատամարտի ամենահերոսական եւ ողբերգական էջերից մեկը: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենային հետագա մարտական գործողությունները, եթե չլինեին մեր հերոս ընկերների կամքը, հավատն արդարության ու հաղթանակի նկատմամբ եւ թշնամուն ամեն գնով կանգնեցնելու անկոտրում վճռականությունը: Անհայտ կորաÕ ® մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն ու չսպիացող վերքերն են»,- նշել է պաշտպանության նախարարը:
«Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքով` արցախյան ազատամարտի քաջերն են թողել հենց այն սերունդը, որը պատրաստ է արյան գնով պաշտպանել հայրենիքի սահմանները:
«Որպես ժառանգություն նրանք թողեցին ոչ միայն ազատագրված հայրենիք, այլեւ ազատատենչ մի սերունդ, որը հայրենիքը արյունով պաշտպանելու չափ հայրենասեր է: Այս սերնդի ընտրյալներն ապրիլյան պատերազմում իրենց ավագ ընկերների ընկած վայրերում ջախջախեցին հակառակորդի հատուկ ջոկատայիններին` թշնամուն եւ աշխարհին պարտադրելով մեր հայրենիքում ապրելու մեր արդարացի իրավունքը»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03