«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։
«Ինչպես հայտնի է, ապրիլի 7-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, դա վարչապետի թեկնածություն առաջադրելու ժամանակահատվածն է, այսինքն՝ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանելու։ Դա բացառիկ դեպք է, երբ իշխանության կրողն իշխանության մեջ չէ, ուրիշ խնդիր է, որ շատ պաշտոններում իր դրած մարդիկ են»,- ասում է նա ու ընդգծում, որ իշխանության ներսում մտահոգություն կա, այդ պատճառով էլ վարչապետի ընտրության օրը մայիսից տեղափոխվեց ապրիլի 17։ Ինչո՞ւ է վստահ, որ իր քայլը պետք է արձագանք ստանա։ «Ես համարում եմ, որ դա ճիշտ քայլ է, այսօր իշխանափոխության խնդիր կա»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է նման գործընթաց սկսելու մտադրության մասին։ Խոսե՞լ է Հարությունյանը Փաշինյանի հետ։ «Ոչ, չեմ խոսել, բայց կարծում եմ, որ Փաշինյանն էլ կարող է ԱԺ ընդմիջումների ժամանակ գալ Ազատության հրապարակ, եթե ուզում է ժողովրդին առաջնորդել»։ Նա հիշեցնում է, որ «Ելք»-ն ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները, և խմբակցությունը կարող է նաև վարչապետի թեկնածու առաջադրել։ Ինչքա՞ն կմնաք հացադուլի մեջ։
«Երևի մինչև ապրիլի 16-ը, երբ տեսանելի կլինի, թե ինչ է լինում»։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2013-ին էլ է մեկօրյա հացադուլ արել, որից հետո հանել է նախագահի իր թեկնածությունը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, Սերժ Սարգսյանը մնա միայնակ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03