ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծը, որը մի շարք սահմանափակումներ է մտցնում ազատ զենք կրելու հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը։
Ներկայացուցիչների պալատում օրինագիծն ընդունվել է 67 ձայնով՝ 50-ի դեմ, այն թույլ է տալիս ուսուցիչներին ու ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների զենք կրել։ Բացի այդ, բարձրացվել է զենք գնելու համար թույլատրված տարիքային շեմը՝ 18-ից 21-ի։ Զենքի գնման դեպքում սահմանվում է նաև 3-օրյա սպասման ժամանակահատված, որպեսզի նրանք, ովքեր ձեռք են բերում հրազենը ցասման պահին, մտափոխվեն։
Օրինագիծն ավելի վաղ ընդունել էր նահանգի Սենատը, այժմ այն պետք է նահանգապետին ուղարկվի՝ ստորագրության համար։ Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ դեմ է ուսուցիչների զինմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, զինված ինքնաձիգով ու նռնակներով, ներխուժել էր Ֆլորիդայի դպրոցներից մեկը՝ սպանելով 17 մարդու:
Հետագայում պարզվել է, որ նա սպիտակամորթ ռասիստների գաղափարախոսության հետևորդ է: Աուտիզմով տառապող երիտասարդը ծնողազուրկ է ու անկարգապահության պատճառով հեռացվել էր այդ դպրոցից: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է զինել դպրոցների ուսուցիչներին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել այդ դպրոցում տեղի ունեցած արյունալի հարձակման պես ողբերգությունները:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03