Թուրքիայի կողմից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը լուրջ մտավախություններ է առաջացնում ՆԱՏՕ-ում, հայտնում է Breaking Defence-ը՝ վկայակոչելով դաշինքի ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետր Պավելին:
Ռազմաքաղաքական դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ C-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ, այդ պատճառով զենիթահրթիռային համալիրները կկիրառվեն որպես առանձին միավոր՝ չինտեգրվելով դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգում:
Պավելի խոսքով՝ հիմնական խնդիրն օպերատիվ տեղեկատվությունն է, որը տվյալներ է պարունակելու Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մասին: Այդ տեղեկությունը, ինչպես ընդգծել է պաշտոնյան, հետագայում պահպանվելու է նաև ռուսական համակարգերում:
Կազմակերպության ռազմական հանձնաժողովի ղեկավարը նաև մտավախություններ է հայտնել այն մասին, որ C-400-ի շահագործումը պահանջում է պատրաստության որոշակի մակարդակ, ինչի առնչությամբ ռուս մասնագետներ կուղարկվեն Թուրքիա:
Ռուսաստանից այդ փորձագետները, Պավելի մտավախությամբ, կարևոր հետախուզական տվյալներին հասանելիություն կունենան, որոնք այնուհետև կարող են փոխանցվել ռուսական իշխանություններին:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44