Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը նախագահական ընտրություններին մասնակցելու պարագայում իր ձայնը պատրաստ է տալ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցիալական հարցման արդյունքները։
Հարցվածների 64 տոկոսն ասել է, որ պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին, 6.6 տոկոսն աջակցում է թեկնածուներից Վլադիմիր Ժիրինովսկիին, Պավել Գրուդինինին իր ձայնը տալ պատրաստ է հարցվածների 6.5 տոկոսը, Քսենիա Սոբչակին՝ 1.2 տոկոսը: Հարցվածների 0.7 տոկոսն ասել է, որ ընտրությունների գնալու դեպքում կքվեարկեր Գրիգորի Յավլինսկիի, 0.2 տոկոսը՝ Սերգեյ Բաբուրինի և Բորիս Տիտովի, իսկ 0.1 տոկոսը՝ Մաքսիմ Սուրայկինի օգտին:
Հարցվածների 6.2 տոկոսն էլ նշել է, որ քվեարկության չի գնա, իսկ 13.3 տոկոսն էլ պարզապես դժվարացել է պատասխանել հարցին:
Ընդհանուր առմամբ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ դրական վերաբերմունք ունեն հարցվածների 71.5 տոկոսը: 15.2 տոկոսը դրական է վերաբերվում Ժիրինովսկիին, 10.9 տոկոսը՝ Գրուդինինին, 2.7 տոկոսը՝ Յավլինսկիին: Սոբչակի հանդեպ լավ է տրամադրված հարցվածների 2.3 տոկոսը, 2.2 տոկոսը դրական է գնահատում Բաբուրինին, 1.7 տոկոսը՝ Տիտովին և 1.4 տոկոսը՝ Սուրայկինին:
Հարցվածների 11.2 տոկոսն առհասարակ որևէ թեկնածուի դրական չի վերաբերվում, ևս 4.1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Բացասական վերաբերմունքի հարցում բացարձակ առաջատար է Քսենիա Սոբչակը՝ նրան վատ են վերաբերվում հարցվածների 57.1 տոկոսը, հարցմանը մասնակցածների 16.8 տոկոսը բացասական կարծիքի է Ժիրինովսկիի մասին, 14.3-ը՝ Յավլինսկիի, իսկ 13.1-ը՝ Գրուդինինի: Տիտովին և Բուրինին բացասական են վերաբերվում հարցվածների 8.2 տոկոսը. 7.6 տոկոս բացասական ձայն է հավաքել Սուրայկինը, 7.1 տոկոսն էլ բացասական վերաբերմունք ունի գործող նախագահ Պուտինի հանդեպ:
Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5.6 տոկոսը, իսկ որևէ մեկի հանդեպ բացասական վերաբերմունք չունեցողները կազմել են հարցվածների 22.1 տոկոսը
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55