Մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրը Ստամբուլում հազարավոր կանայք երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Թուրքիայում և աշխարհում կանանց իրավունքների:
«Մենք այստեղ ենք, մենք հաղթելու ենք», «Կեցցե ֆեմինիզմը», «Մեր մարմինը, մեր կյանքն ու որոշումները մերն են», «Խաղաղություն», «Ո՛չ կանանց ու երեխաների դեմ ոտնձգությանը», «Խոչընդոտեք ոչ թե ամուսնալուծություններին, այլ բռնությանը» գրություններով պաստառներով երթի մասնակիցները քայլել են Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի ամբողջ երկայնքով։
Երթը լուսաբանվել է տեղական ու միջազգային բազմաթիվ լրատվամիջոցների կողմից: Նկատվել են նաև հայերեն պաստառներ:
Ի սկզբանե Ստամբուլի նահանգապետարանն արգելել էր երթի անցկացումը՝ դա պատճառաբանելով երկրում արտակարգ դրության շարունակմամբ: Սակայն ավելի ուշ երթի կազմակերպիչներին հաջողվել է ստանալ անհրաժեշտ թույլտվությունը:
Հիշեցնենք, որ նույն կերպ կանանց իրավունքների պաշտպանության բազմամարդ երթ Ստամբուլում անցկացվել էր անցյալ տարի:
Ստորև ներկայացնում ենք բրիտանական Reuters և թուրքական DHA գործակալությունների ֆոտոլրագրողների լուսանկարները.
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03