Սենատի դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները շարունակում են քննարկել վաղ հասակում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած մոտ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների (երազողների) ճակատագրերը, ովքեր նախկինում գտնվում էին DACA ծրագրի պաշտպանության տակ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Մինչ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում չեն դադարում վաղ հասակում ծնողների հետ ԱՄՆ ներգաղթած մոտ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների արտաքսման դեմ ուղղված բողոքի ցույցերը, հանարապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը այս շաբաթ փորձեց վերսկսել նրանց աշխատանքի և ուսուցման ժամանակավոր իրավունք շնորհելու հարցը.
«Կան ուսուցիչներ, ուսանողներ և ամերիկյան բանակի զինծառայողներ, որոնք նախկինում գտնվում էին DACA ծրագրի պաշտպանության տակ: Նրանք մեր ընկերներն ու գործընկերներ են, որոնք ներկայացնում են Ամերիկայի լավագույն գաղափարները: Հենց այդ նպատակով եմ ես առաջարկում երկարաձգել DACA ծրագրի վերջնաժամկետը երեք տարով և ավելացնել սահմանային ֆինանսավորումը»:
Հանրապետկան սենատոր Ջեյմս Լենքֆորդը հանդես եկավ առարկություններով:
«Եթե Կոնգրեսը մեկ անգամ երկարաձգի ծրագրի ժամկետը, այդ կդառնա սովորություն», – գտնում է սենատոր Ջեյմս Լենքֆորդը:
Նմանատիպ մթնոլորտում խնդիրը կրկին ոչ մի լուծում չստացավ:
«Սա բարդ քաղաքական հարց է հանրապետականների համար», -ասում է Brookings-հաստատությունից Մոլի Ռեյնոլդսը: Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը և խոսնակ Փոլ Ռայանը չեն ցանկանում ընդունել այս այս հարցի շուրջ նրանք ներկուսակցական պառակտումը, դեմոկրատներին չուրախացնելու նպատակով»:
Թեև հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները՝ ներգաղթի հարցում առայժմ նրանց չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ դեմոկրատների հետ, ովքեր փորձում են ուղիներ փնտրել շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների աշխատելու, սովորելու և և ներգաղթի կագավիճակը մեկընդմիշտ կարգավորելու ուղությամբ:
Թրամփը, ինչպես միշտ, Վաշինգտոնում ստեղծված այս խառնաշփոթի համար մեղադրում է բացառապես դեմոկրատներին:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03