Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը հրապարակել է 2015-2016 թվականների զեկույցը, որը բազմաթիվ խախտումներ ու թերացումներ է գրանցել Ախալքալաքի Սակրեբուլոյի և Գամգեոբայի իրականացրած աշխատանքում: Տեղական իշխանություները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն նշված խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ: Այս մասին գրում է Jnews-ը:
Պետական աուդիտի ծառայությունը Ախալքալաքում մասնավորապես ընդգծված խախտումներ է արձանագրել տենդերների անցկացման, ճանապարհաշինության և «Աջակցություն գյուղին» ծրագրով իրականացված աշխատանքներում:
«Ախալքալաքում մեկ պատգամավորի ներկայացուցչական ծախսը կազմում է 397,5 լարի, բայց Սակրեբուլոն փոխհատուցել է ուղիղ 400, այսինքն՝ 2,5 լարի յուրաքանչյուր պատգամավոր նախատեսվածից ավելին է ստացել, ոչ նպատակային է օգտագործվել ընդհանուր 900 լարի», – պետական աուդիտի ծառայության հրապարակած զեկույցից մեջբերում է աղբյուրը:
Այնինչ պատգամավորների ծախսերի համար հատկացված գումարը չպետք է գերազանցի Սակրեբուլոյի նախագահի աշխատավարձի 15 տոկոսը, որը կազմում է 397,5 լարի:
«2015-2016 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակիցների աշխատավարձը կազմել է 3 միլիոն 687 հազար 100 լարի, որից 852 հազար 400 լարին հավելավճարներ են»,- ասվում է Վրաստանի պետական աուդիտի ծառայության զեկույցում:
Զեկույցի համաձայն, մունիցիպալիտետը հավելավճարներ տալու մշակված կանոնակարգ չունի: Մունիցիպալիտետի աշխատողներին հավելավճարներ է տրվում յուրաքանչյուր եռամսյակում.
«Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեոբան հաշվի չի առել գործող օրենքների պահանջները, որոնց համաձայն, հավելավճարները տրվում են հանրային հաստատություններում աշխատող անձանց կողմից կատարված աշխատանքների գնահատման պատշաճ փաստարկման հիմքով: Արդյունքում, մունիցիպալիտետի համապատասխան պատասխատանատու անձանց կողմից 852 հազար 400 լարին տրվել է առանց հիմնավորման»,- ասվում է զեկույցում:
«Ախալքալաքի մունիցիպալիտետում պաշտոնյա անձանց համար նախատեսված մեքենաների թիվը առավելագույնը պետք է լիներ 6, այնինչ 9 հատ է: Սկզբում 8-ն են ունեցել, հետո 2016 թվականին ևս մեկ ավտոմեքենա գնել են»:
Պետական աուդիտի ծառայությունը տեղական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում տենդերների անցկացման թափանցիկությանն և մրցակցային պայմանների ապահովմանը:
«Էլեկտրոնային տենդերները պետք է կատարվեն թափանցիկ, պետք է արհեստական ձգձգումներ չառաջանան, հավասար պայմաններ ստեղծվեն բոլորի համար: Օրինակ. Սկզբում տենդերը հաղթել է «Սամցխե21»-ը 103 900 լարի գումարով, սակայն մեկ ամիս անց տենդերը միակողմանի դադարեցվել է, որից հետո նորից է էլեկտրոնային տենդեր հայտարարվել: Երկրորդ անգամ պայմանագիրը կնքվել է 119 000 լարիով: Արդյունքում տեղի է ունեցել ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ կառավարում», – նշվում է զեկույցում:
Ախալքալաքի իշխանություններին խորհուրդ է տրվում էլեկտրոնային մրցույթների անցկացման ժամանակ ապահովել թափանցիկություն, մրցակցային պայմաններ և անտեղի պատճառներով չձգձգել և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել մրցույթների անցկացման ժամանակ:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44