Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելը մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում կասկած չի առաջացնում, իսկ հնարավոր հետևանքները մտահոգիչ են թվում, գրում է Deutsche Welle-ն:
Վլադիմիր Պուտինը հավանաբար կշարունակի երկրի ճակատագիրը վճռել ևս վեց տարի: 65-ամյա առաջնորդի հաղթանակը մարտի 18-ին կայանալիք ընտրություններում կասկած չի առաջացնում, նա առաջատարն է բոլոր հարցումների համաձայն: Հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ կանխատեսվում է, որ նա կստանա ավելի քան 70 տոկոս ձայն: Դա անձնական ռեկորդ կլինի Պուտինի համար, որն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին:
Ռուսաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի ընդհանուր առմամբ ութ թեկնածու, նրանց թվում են կուսակցության փորձառու առաջնորդներ՝ աջ հայացքների տեր Վլադիմիր Ժիրինովսկին և լիբերալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին:
Թեկնածուների թվում նոր դեմքեր նույնպես կան: Օրինակ՝ կոմունիստները կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի փոխարեն որպես թեկնածու են առաջադրել Պավել Գրուդինինին: 57-ամյա քաղաքական գործիչը, վերջին հարցումների համաձայն, երկրորդ տեղում է հայտնվել: Չնայած նա բավականին հեռու է Պուտինից, բայց առաջ է անցնում Ժիրինովսկիից:
Մեկ այլ նոր թեկնածու, որը միակ կինն է, որ մասնակցում է մրցապայքարին, 36-ամյա հաղորդավարուհի Քսենիա Սոբչակն է: Նա փորձում է գրավել լիբերալ ընդդիմադիր ձայները և գիտակցաբար, թե ոչ՝ օգնում է Կրեմլին մեծացնել ընտրողների մասնակցությունը:
Առաջին հայացքից ներկայացված է թվում քաղաքական հայացքների ամբողջ սպեկտրը՝ ձախ հայացքներից մինչև աջ հայացքներ, և Պուտինը նրանց միջև զբաղեցնում է կենտրոնական դիրք: Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է: Բոլոր հարցումներում, Պուտինից բացի, մյուս թեկնածուները ստանում են ձայների 10 տոկոսից պակաս ձայն և իրական մրցակցություն չեն ապահովում: Որոշներին անգամ կասկածում են Կրեմլի հետ պայմանավորված կեղծ թեկնածուներ լինելու համար: Անցկացվում են հեռուստատեսային բանավեճեր, որոնց ընթացքում Պուտինի հանդեպ նույնպես քննադատություն է հնչում, բայց դրանք սովորաբար դառնում են շոու և չեն ունենում որևէ իրական բովանդակություն: Կրեմլի ղեկավարն ինքը երբեք դրանց չի մասնակցում:
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որը ներկայանում է որպես Պուտինի թիվ մեկ հակառակորդ, անգամ թույլ չեն տվել գրանցվել որպես նախագահի թեկնածու, և նա ընտրությունները բոյկոտելու կոչ է արել իր աջակիցներին: Այս ընտրություններում ամենամեծ հարցը հավանաբար այն է, թե արդյոք Նավալնին փողոցային ցույցերի կոչ կանի Պուտինի սպասվող հաղթանակից հետո:
Ընտրությունների գլխավոր խնդիրը, թվում է, ընտրողների մասնակցությունն ապահովելն է, ինչի համար Ռուսաստանի իշխանությունները տարբեր քայլերի են դիմում՝ սոցիալական ցանցերում տեսահոլովակներից մինչև կաթի շշերի վրա ընտրությունների գովազդ և ընտրությունների օրն անվճար հետազոտություններ:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Պուտինն օգտագործել է նախկին մի քանի տարիներն իր երկիրը ռազմական ոլորտում հզորացնելու և Արևմուտքից հեռանալու համար՝ լինի դա մթերքների, բանկերի, թե համացանցային ոլորտում: Սիրիայում ռազմական միջամտությունից հետո նա կարողացել է դադարեցնել միջազգային արենայում երկրի մասնակի մեկուսացումը և Ռուսաստանը դարձնել Միջին Արևելքում մեծ խաղացող: Պուտինը հայտնել է Ռուսաստանը որպես գերտերություն վերականգնելու ձգտման մասին: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի հաճախ է ՌԴ առաջնորդը պարծենում իր միջուկային զինանոցով: Որոշ դիտորդներ նախազգուշացնում են, որ Ռուսաստանը կարող է վերահսկողությունից դուրս գալ ընտրություններից կամ առնվազն այս ամառ կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01