ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չելպակին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանը:
Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցին` շնորհակալություն հայտնելով լեհ ժողովրդին և Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի և հատկապես լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է. «Հայերն իրենց հավատարմության, աշխատանքի և Լեհաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ արժանացել են առանձահատուկ մոտեցման:
Հպարտանում ենք, որ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունք կա, և հայերն այսօր Լեհաստանի արժանի քաղաքացիներ են ու ներգրավված են բոլոր բնագավառներում»:
ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ ընդգծելով փոխայցերի և պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացման դերն այդ հարցում:
Արա Բաբլոյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ փաստելով, որ այս խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Պավել Չելպակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է զարգացնել և խորացնել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են խաղալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
Պարոն Չելպակը կարևորել է ոչ միայն տնտեսական, այլև մշակութային կապերի խորացմանն ուղղված քայլերը և ներկայացրել այն ծրագրերը և միջոցառումները, որ առաջիկայում պատրաստվում է կազմակերպել և մասնակցել Լեհաստանի դեսպանությունը:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ նորանշանակ դեսպանը նշել է. «Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լեհաստանը շահագրգռված է պահպանել հավասարակշռությունն իր վարած արտաքին քաղաքականության մեջ»:
Դեսպան Չելպակը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում՝ նշելով, որ վավերացման ժամկետները պայմանավորված են որոշակի ընթացակարգով. նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ համաձայնագիրը կվավերացվի:
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03