Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, նախաձեռնել էր հանդիպում սննդի շղթայի տարբեր ոլորտները ներկայացնող տնտեսավարողների հետ: Կարևորելով այս ոլորտում գործունության բարելավումը և անվտանգության ապահովումը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, համապատասխանության գնահատման, ինչպես նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերը, մակնշման պահանջները, նաև HACCP համակարգը՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը կարևոր է համարել տնտեսավարողներին նույնպես մասնակից դարձնել սպառողների շահերի պաշտպանության գաղափարի իրացմանը, մեծացնել նրանց պատասխանատվությունը սննդարդյունաբերության ոլորտում՝ նպաստելով սննդամթերքի անվտանգությանն ու որակի ապահովմանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանն էլ նախաձեռնությունն օգտակար է գնահատել՝ արտադրողներին իրազեկելու, նրանց խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու տեսանկյունից:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին, ներկայացրել է համապատասխանության գնահատաման ընթացակարգերը, որոնք ընդհանրական են և վերաբերում են արտադրության բոլոր փուլերին, ուշադրություն հրավիրել պետական գրանցման ձևով համապատասխանության գնահատման ենթակա ապրանքատեսակների՝ հատուկ նշանակության սննդամթերքի վրա:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները ներկայացրել են սննդամթերքի մակնշման պահանջներն ու առանձնահատկությունները, նաև՝ վերջին փոփոխությունները և դրանց հետևելու հնարավորությունները, մանրամասնել, թե ինչպե՞ս է արտացոլված HACCP համակարգը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում և թե, ըստ ոլորտների, ի՞նչ ժամկետներ են սահմանված մեր Հանարապետությունում այն ներդնելու համար: Տնտեսավարողներին հետաքրքրող՝ ներմուծման և արտահանման ընթացակարգրերի մասին նշվել է, որ Ծառայությունում գործում է սպասարկման կենտրոն՝ էականորեն նվազելնելով վարչարարությունը, կրճատելով Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանումների դիմելու հարցը, ինչպես նաև նվազագույնի հասցնելով պաշտոնյա-տնտեսավարող շփումը:
Ներկայացվել են նաև ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստորագրված և ոլորտին առնչող փաստաթղթերը և արտահանման ընդլայնման նոր հնարավորությունները, այդ թվում և՝ մեղր, ձուկ և ձկնամթերք դեպի ԵՄ, մեղր՝ չինական շուկա, կենդանիներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ծառայության մասնագետները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին՝ արտադրությունից մինչև արտահանում, փաստաթղթավորումից մինչև պիտակավորում: Տեղեկացվել է, որ առաջիկայում իրացման ցանցերում կստեղծվեն որակի համար պատասխանատու ստորաբաժանումներ, որի արդյունքում հնարավոր կլինի շղթայի այս օղակում նվազագույնի հասցնել և բացառել հնարավոր խախտումները:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03