Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով վարչապետի թեկնածուի ընտրությանը` ասաց, որ պետք է շեշտադրումը կատարել նրա վրա, որ մենք ընտրում են գերագույն գլխավոր հրամանատար: «Բոլոր նրանք, որ ուզում են այլ մարդ տեսնել այդ պաշտոնում, պարտավոր են նախ հիմնավորել, թե որքանով է համապատասխանում հենց գերագույն հրամանատարի պաշտոնին և ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը զիջի այդ պաշտոնը, քանի որ ճկունությունը, փորձառությունը, լայնախոհությունը և անվտանգության երաշխիքը ինքը ապացուցել է փորձով: Եթե որևէ մեկը ունի այլընտրանք, պետք է հիմնավորի: Այս հարցում ինձ համար Սերժ Սարգսյանը առավել ընդունելի թեկնածու է եղած քաղաքական ներկապնակից»,-ասաց նա:
Թաթուլ Մանասերյանն ասաց` շատ կուզենար, որ հասարակությունը իր քաղաքական ուժերով ներկայացնի այլընտրանքներ:
«Ես ենթադրում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր լռում են, ընդունում են այս փաստի գոյությունը և գիտակցում են, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից և մոտեցումներից, մեկ հարցում պետք է միասնական լինենք, դա ազգային անվտանգությունն է, երկրի պաշտպանունակությունն է»,-ասաց նա: Ըստ նրա, այն որ այլ թեկնածու չի շրջանառվում, ոչ թե խոսում է հասարակության հիվանդ լինելու մասին, այլ դա քաղաքական ուժերի խնդիրն է:
«Ես կարծում եմ, որ բավական առողջ հասարակություն ունենք, թեև որոշ դեպքերում պասիվության երևույթներ նկատելի են»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության աշխատանքին` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ խիստ դժգոհ է կառավարության թիմային աշխատանքից, գտնում է, որ 18 նախարարությունը մեծ շռայլություն է մեր երկրի համար: «Եթե դրանց կեսը փակվի, ժողովուրդը չի զգա դրանց բացակայությունը»,-ասաց նա:
Տնտեսագետն ասաց, որ ուսումնասիրել են` նախարարությունների ուղիղ կեսը կարող են միավորվել, քանի որ կան գործառույթների կրկնողություններ, բյուջեի միջոցների ավելի արդյունավետ ծախսի խնդիր, կադրային խնդիր:
Անդրադառնալով նորընտիր չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը` Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ռեալ ակնկալիքներ կան: «Այն որոշակի խզումը, որ կա հասարակության և իշխանության միջև, կարծում եմ, որ այստեղ կարող ենք սպասել, որ այդ անջրպետն էլ հաղթահարվի, դժվար գործ է սպասվում Արմեն Սարգսյանին, որն արտաքին աշխարհում` միջազգային հարթակներում, ներկայացնելու է Հայաստանը և հայ ժողովրդին»,-ասաց նա ։
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03