«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր:
Սակայն մի քանի ժամ տեւած քննարկման արդյունքում «Ելք»-ի ներկայացուցիչներն այդպես էլ ընդհանուր եզրահանգման չեն եկել, եւ որոշվել է քննարկումները շարունակել: Ըստ մեր տեղեկությունների` «Ելք» խմբակցության մի մասը` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կողմնակից է եղել փողոցային պայքար սկսելուն, մինչդեռ Էդմոն Մարուքյանն իր կողմնակիցների հետ դեմ է եղել` համարելով այն անհեռանկարային, ոչինչ չտվող: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:
-Պարո՛ն Գորգիսյան, ինչո՞ւ այդպես էլ որեւէ որոշում չկայացվեց:
-Անհրաժեշտ է ամեն ինչ ճիշտ հաշվարկել, որպեսզի որոշումն էլ լինի այդպիսին:
-Ձեր դաշինքի տարբեր ներկայացուցիչներ չեն հերքում, որ կան տարաձայնություններ, թե Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ ուղղված պայքարն ինչ ձեւով ընթանա: Հիմա, ի վերջո, ըստ Ձեզ` հասնելո՞ւ եք ընդհանուր հայտարարի:
-Դե, մեզ մոտ շատ հարցերի շուրջ կա բազմակարծություն, եւ դա նորմալ է: Մենք միշտ քննարկումներով մինչեւ հիմա եկել ենք կոնսենսուսի: Կարծում եմ` այս պարագայում էլ կհաջողենք:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03