Սահմանադրությամբ այն լիազորությունները, որոնք ունի նոր ընտրված նախագահը՝ քիչ չեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նա ընդգծեց, որ չավարտված պատերազմի պայմաններում Հայաստանի համար կարևոր է և՛ նախագահի, և՛ վարչապետի դերը:
«Լայնախոհությունը, փորձառությունը, մտավորականի կեցվածքը և կենսակերպը մենք պետք է արժևորենք ու ակնկալիքներն այս առումով Արմեն Սարգսյանից ռեալ են», - նշեց Մանասերյանը՝ նկատելով, որ Արմեն Սարգսյանի լիազորությունները խիստ սահմանափակ կամ ձևական չեն լինելու:
Մանասերյանը նաև հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի հասարակության հետ արդյունավետ աշխատանք տանել՝ հաղթահարելու այն անվստահության մթնոլորտը, որ տարիների ընթացքում ձևավորվել է հասարակության և իշխանության միջև:
«Դժվար գործ է սպասվելու Արմեն Սարգսյանին», - նշեց նա:
Անդրադառնալով վարչապետի թեկնածությանը և Հանրապետական մի շարք գործիչների կողմից հնչող այն կարծիքներին, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ ոք նրանից լավ չի տիրապետում իրավիճակին, Մանասերյանն ընդգծեց, որ եթե այդ հարցում մեկը կարող է առաջարկել այլ թեկնածություն, ապա պետք է հիմնավորի դա:
«Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, պարտավոր են սկզբում հիմնավորել, թե որքանով է նա համապատասխանում գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնին, և ինչու Սերժ Սարգսյանը պետք է զիջի», - նկատեց նա:
Մանասերյանի խոսքով, բոլոր քաղաքական ուժերն էլ հասկանում են դա և դա է պատճառը, որ այլընտրանք չեն ներկայացնում. «Եթե լիներ որևէ մեկը, դժվար թե ձեռքը բռնեին ու ասեին՝ մի ներկայացրեք: Սա քաղաքական ուժերի խնդիրն է, ոչ թե հասարակության հիվանդ կամ առողջ լինելու»:
aysor.am
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02