արավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն հարցաքննության է ներկայացել այն տարիներին կոռուպցիայի եւ ծառայողական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում, երբ նա զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Ուայ Թի Էն հեռուստաալիքը:
«Այսօր հոգիս շատ ծանրացած է: Ես կցանկանայի ներողություն խնդրել այն բանի համար, որ այսքան շատ անհանգստություն եմ պատճառել ժողովրդին»,-ասել է Լի Մյոն Բաքը դատախազության շենքի առջեւ հավաքված լրագրողներին:
Նա նաեւ հույս է հայտնել, որ սա կդառնա «վերջին դեպքը երկրի պատմության մեջ», երբ Հարավային Կորեայի նախկին նախագահը ցուցմունքներ է տալիս դատախազությունում:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Լի Մյոն Բաքը հարավկորեական պետության արդեն հինգերորդ նախկին ղեկավարն է, որը դարձել է հետաքննությունների ֆիգուրանտ: Այսպես, մասնավորապես, մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ կոռուպցիայի եւ կաշառակերության պատճառով 2017 թվականի գարնանը իշխանությունից հեռացվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն:
Ուայ-Թի-Էնը հիշեցնում է, որը Լի Մյոն Բաքը, որը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2008-ից մինչեւ 2013 թվականը, ավելի վաղ հայտնվել է կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում: Հետաքննության տվյալներով, Լի Մյոն Բաքը ավտոմեքենաների պահեստամասերի արտադրության DAS ընկերության իրական սեփականատերն է, որը փաստաթղթերով պատկանում է նրա եղբորը: Քննիչները գտնում են, որ Լի Մյոն Բաքն այդ ընկերությունն օգտագործել է, որպեսզի իր ակտիվները թաքցնի հսկողական մարմիններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44