Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեռևս նախագահական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին, ուսումնասիրել է պատի ութ նախնական օրինակները, հայտնում է The Daily Mail-ը:
«Եթե չունեք պատ, չեք ունենա նաև պետություն: Եթե պատային համակարգ չլինի՝ գժանոց կլինի»,-ասել է Թրամփը Սան Դիեգո կատարած այցի ժամանակ:
Թրամփը հույս է հայտնել, որ սահմանային պատը կկանխի սահմանի մյուս կողմից եկող ապօրինի ներգաղթյալների ու թմրամիջոցների 99%-ի մուտքն ԱՄՆ:
Նախագահը նաև նշել է, որ կցանկանար պատը մասամբ թափանցիկ, ինչպես նաև դժվարմագլցելի լիներ:
Հետաքրքրական է, որ Մեքսիկայի հետ սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Թրամփին դիմավորել են սահմանի մյուս կողմում հավաքված մեքսիկացիները: Նրանք բղավել են, որ ինչ տեսակի պատ էլ ԱՄՆ-ն կառուցի՝ իրենք կկարողանան անցնել դրա վրայով:
Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարը շարունակել է՝ նշելով, որ շատ լավ գլուխ է հանում շինարարությունից:
«Ես կառուցող եմ, ու շինարարությունն այն բանն է, որը կարող եմ լավագույնս անել: Մենք կկառուցենք ահռելի պատ, որը կլինի շատ արդյունավետ: Այն կկանգնեցնի մարդկանց, թույլ չի տա մագլցել դրա վրայով»,-ասել է նախագահը:
Մեքսիկացիները նշել են, որ 18 մլրդ դոլար արժողությամբ պատի կառուցումը հավասարազոր է գումարը քամուն տալուն, քանի որ իրենք ԱՄՆ հասնելու միջոց անպայման կգտնեն:
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03