Լոնդոնի կողմից ռուս դիվանագետների արտաքսմանն ի պատասխան՝ Ռուսաստանը կարող է նվազեցնել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
«Չեմ բացառում, որ նման բան կարող է լինել: Որոշ ժամանակով կարող է նվազեցվել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանն առնչություն ունենալու պատճառով:
Նա հստակեցրել է, որ դիվանագետներին, որոնք, ըստ Մեյի, ռուսական գաղտնի հետախուզության աշխատակիցներ են, մեկ շաբաթ է տրվում երկրից հեռանալու համար:
Դա դիվանագետների ամենամեծ արտաքսումն է ավելի քան 30 տարվա ընթացքում:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Սերգեյ Սկրիպալի գործով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55