Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Ռուսաստանի և Չինաստանի հայտարարության նախագիծը, որը վերաբերում է Կորեական թերակղզու շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության անդամ Ֆյոդոր Ստրժիժովսկին՝ մանրամասնելով, որ ԱՄՆ-ի կողմից արգելափակված հայտարարության նախագիծը նախատեսված էր մամուլի համար ու վերաբերում էր վերջերս Հյուսիսային Կորայի, Միացյալ Նահանգների ու Կորեայի Հանրապետության ղեկավարությունների հանդիպման մասին որոշմանն ու Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման շուրջ առկա առաջընթացի աջակցությանը:
Հայտնի է, որ ավելի վաղ Մոսկվան ու Պեկինը թերակղզում իրավիճակի կայունացման նպատակով առաջարկել էին Փհենյանին ժամանակավորապես դադարեցնել միջուկային փորձարկումներն ու բալիստիկ հրթիռների արձակումը, իսկ Հարավային Կորեային ու Միացյալ Նահանգներին՝ զերծ մնալ տարածաշրջանում նոր զորավարժությունների անցկացումից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հանդիպելու են:
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03