Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքներին։ Նա նշեց, որ այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների ու Հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ` այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,-ասաց նա։
Այնուհետև վարչապետը ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին ու Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարելու համար:
Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել հայ-լիբանանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձևավորման առաջարկներ, ինչպես նաև քննարկել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղած գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։
«Պետք է հստակ ձևակերպել այն բիզնեսմենների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվել ենք»,-ասաց նա։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02