ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը, որ վարչական պատասխանատվություն է նախատեսվում մանկավարժների, բուժաշխատողների և մի շարք այլ ոլորտների աշխատողների կողմից քարոզչությամբ զբաղվելու դեպքում։
Նա հարցրեց՝ արդյո՞ք իրավական պրակտիկայում նման երևույթներ բացահայտվել են, թե՞ սրանք զուտ տնտեսական փոփոխություններ են։
«Փաստերից առկայությունից ես տեղյակ չեմ, բայց կան մտահոգություններ, որ նման փաստեր եղել են կամ հնարավոր է՝ լինեն։ Միջազգային դիտորդների կողմից էլ են նման մտահոգություններ առաջ քաշվել, դրա համար մենք առաջարկում ենք նման փոփոխություններ»,- նշեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կրկին կոչ արեց հանրային ծառայողներին՝ մասնավորապես մանկավարժներին ընդհանրապես զրկել նախընտրական քարոզչություն իրականացնել:
Նշենք, որ ԸՕ-ի նոր նախագծով սահմանափակումները վերաբերում են նաև հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
«Նախորդ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում նորից խոսեցինք, որ պետք է արգելել նրանց իրականացնել քարոզչություն ի պաշտոնե հանդես գալիս, բայց կրկին մտավախություն կա, որ կպատճառաբանեն, որ քարոզչությունն իրականացնում են աշխատաժամից դուրս։ Ի՞նչն է խանգարում նրանց էլ զրկել քարոզչություն կատարելու իրավունքից»,-ասաց նա:
«Մենք դրանով կսահմանափակենք մարդու հիմնարար իրավունքները։ Նույն մանկավարժը, բուժհաստատության աշխատողը, եթե ի պաշտոնե զբաղվի քարոզչությամբ, ապա նրանց համար վարչական պատասխանատվություն է նախատեսված», - նկատեց փոխնախարարը։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02