Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից նախանշվեցին 2018թ.-ի այն հիմնական ուղղություններն ու ծրագրերը, որոնք հանդիսանում են սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի հենասյուները յուրաքանչյուր երկրում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
Խոսելով, մասնավորապես, սպանդանոցային մորթի փոփոխությունների մասին, ՍԱՊԾ պետն ասաց, որ սանիտարական անձնագրերի տրամադրումը, ռեյտինգավորումը, ռիսկերի գնահատումը իրականացվում են սահմանված ժամկետներում:
«Երևանում տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի ժամկետը հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար մինչև մարտի 1-ն է, մարզերի համար մինչև ապրիլի 1-ն է, իսկ միս տեղափոխող տրանսպորտային միջոցների ժամկետը հունիսի 1-ն է: Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ հացի տեղափոխման առումով խնդիրները որակապես այլ հարթություն են տեղափոխվել:
Եթե մեր բոլորի աչքի առաջ էին տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված չէին հաց տեղափոխելու համար, ապա նման երևույթներն էականորեն պակասել են, բայց չենք կարող ասել, որ դրանք չկան»,- նշեց Իշխան Կարապետյանը:
ՍԱՊԾ պետն ասաց, որ արտադրողների ու սպառողների հետ աշխատանքի արդյունքում պետք է հասնել նրան, որ երևույթն իսպառ վերացվի: Ամեն դեպքում, նա նշեց, որ 95-97 տոկոսով խնդիրը կանոնակարգվում է:
«Մենք, ըստ էության, չունենք հացի տեղափոխման խնդիր: Հազվադեպ դեպքեր են լինում, որը բնական գործընթաց է: Մենք տրամադրել ենք ավելի քան 500 տրանսպորտային միջոցի սանիտարական անձնագիր Երևանում, 100-ից ավելի տրանսպորտային անձնագիր մարզերում: Մենք ունենք շուրջ 700 արտադրող, որոնցից 40 տոկոսը արտադրությունն ու վաճառքը իրականացվում են տեղում: Մնացածներին տրամադրված է անձնագիր»,- նշեց նա:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44