Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում չարաճճիություններ է արել այն «Զապորոժեց» մեքենայով, որը 1972թ. վիճակախաղով շահել էր իր մայրը:
«Չեմ թաքցնի՝ այդպիսի բան եղել է: Ես ափսոսում եմ դրա համար ու խնդրում եմ, որ որևէ մեկը նման բան երբեք չանի»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք երիտասարդ տարիքում մեքենայով չարաճճիություններ է արել:
Պուտինը մանրամասնել է, որ «Զապորոժեց» մեքենան շահել էր որպես դայակ աշխատող մայրը:
«Բուֆետում նրան մանրի փոխարեն, կարծեմ, վիճակախաղի մի քանի կամ մեկ տոմս էին տվել: Նա եկել էր տուն և, ինչպես հաճախ է պատահում, մոռացել դրա մասին: Գիտեք՝ մի տեսակ անհարմար է տեսախցիկի առջև այդ մասին խոսելը, բայց ես կասեմ: Մենք ապրում էինք մեկ սենյակում՝ հանրակացարանի վերջին՝ հինգերորդ հարկում:
Երբեմն տանիքից կաթում էր, մի խոսքով՝ պայմանները վատն էին: Մենք նույնիսկ լոգասենյակ չունեինք: Եվ ահա նման պայմաններում մայրս շահեց այդ մեքենան»,-անկեղծացել է նախագահը:
Նա պատմել է, որ ծնողները մտածում էին շահած մեքենան ծախելու ու բնակարանային պայմանները բարելավելու մասին:
«Ընտանեկան ժողովի ժամանակ հանկարծ մայրս ասաց՝ «Կվերցնենք մեքենան, թող տղաս այն վարի»: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ էր նշանակում ծնողներիս համար»,-ընդգծել է Պուտինը:
Նա պատմել է, որ «Զապորոժեց»-ը շատ աղմուկ էր հանում, քանի որ դրա վրա անսարք մաս կար ու այն վերանորոգելու գումար չկար:
«Բայց ճանապարհային երթևեկության կանոնները չէի խախտում»,- խոստովանել է նախագահը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44