Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկելով 2017թ.-ին Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավումը՝կողմերն առանձնացրել են այդ հարցում ՊԵԿ-ի գործունեությամբ արձանագրված արդյունքների, հատկապես՝ վարչարարության էական ազդեցությունը: Շեշտվել է, որ տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, համակարգի օպտիմալացումը և ստվերի դեմ պայքարում վարչարարության կատարելագործումը դրականորեն են անդրադարձել 2017թ.-ի հարկաբյուջետային կատարողականի վրա: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ 2018թ.-ի ծրագրված ցուցանիշը կանխատեսելի է, և կոմիտեն այն նույնպես ապահովելու է. «Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հրապարակումը կփաստի, որ բյուջեի կատարողականով նախատեսված ցուցանիշների համեմատ արդեն իսկ էական առաջընթաց է ՊԵԿ-ը գրանցում»:
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը նկատել է, որ բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման առումով ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված, ինչին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն կարդարացնի սպասումները: «Հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները մեծ արդյունք են տվել, ուստի շարունակվելու են նաև 2018թ.-ին: Այն թիրախները, որ մեր առջև դրել ենք, բարձր արդյունքով կատարելու ենք»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2018թ.-ի համար բարձր նշաձող է կոմիտեն սահմանել՝ 2019թ.-ին ավելի բարենպաստ մեկնարկային վիճակ ունենալու համար:
ՊԵԿ նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության երկշաբաթյա համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ և շնորհակալություն է հայտնել Հոսսեյն Սամիեիին՝ կոմիտեի աշխատանքում դրական փոփոխություններն արձանագրելու համար: Վերջինս հույս է հայտնել, որ ՊԵԿ-ը կշարունակի նախաձեռնած բարեփոխումները՝ գրանցելով դրական նոր արդյունքներ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03