Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները եւ համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը զեկուցել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական անձնագրերին եւ նույնականացման քարտերին ներկայացվող տեխնիկական պահանջների հիմնական դրույթների, ինչպես նաեւ կոնցեսիոն պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների, իրավունքների եւ մրցութային գործընթացի կազմակերպման ժամանակացույցի մասին:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02