Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արդիանա Հոբդարին (նստավայրը՝ Աթենք), տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Շնորհավորելով դեսպան Հոբդարիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ ակտիվություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Նախագահը դեռևս բավարար չի համարել ամենատարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի օգտագործումը՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ալբանիան թևակոխել են դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը:
Հանրապետության Նախագահը հարաբերությունների զարգացման գործում կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հրավեր է ուղարկել Ալբանիայի Նախագահին՝ մասնակցելու Երևանում ընթացիկ տարվա աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և ընդգծել, որ Հայաստանում ուրախ կլինեն նրան հյուրընկալելու:
Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:
Ալբանիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ընդունելության համար և նշել, որ համակարծիք է նրա հետ երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու հարցում՝ հատկապես հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը:
Դեսպան Հոբդարին վստահեցրել է, որ իր գործունեությունը նպատակաուղղված կլինի ամենատարբեր ոլորտներում՝ մշակութային, տնտեսական, հումանիտար և այլն, համագործակցության զարգացմանն ու մարդկանց միջև շփումների խրախուսմանը: Ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցությունը Ալբանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, դեսպանն իր երկրի անունից ողջունել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը և մաղթել հաջողություններ:
Արդիանա Հոբդարին հանդիպման ժամանակ նաև դրվատանքով է խոսել Ալբանիայի փոքրաթիվ, բայց, նրա գնահատմամբ, կազմակերպված հայ համայնքի մասին, որը ևս կարող է դերակատարություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01