Մարտի 16-ին ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ: Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ` մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Ռումինիայում, որի հետ առկա է պատմական, մշակութային, կրթական կապերի հարուստ պատմություն: Այդ համատեքստում զրուցակիցները նաև բարձր են գնահատել Ռումինիայում շուրջ 1000-ամյա ներկայություն ունեցող հայ համայնքի դերը:
Անդրադառնալով կրթական ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշել է, որ կրթական ոլորտը Հայաստանի դեսպանության գործունեության կարևոր ուղղություններից է, և առկա ամուր իրավապայմանագրային հիմքը հնարավորություն է տալիս ամրապնդել և զարգացնել կրթական, ակադեմիական, ուսումնական կապերը:
Որպես դրա ցայտուն վկայություն ընդգծվեց Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի համագործակցությունը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում ռումիներենի դասավանդումը, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի և Յաշի համալսարանների հետ կապերը, ուսանողների փոխանակման ծրագրերը, հայոց լեզվի դասընթացները Բուխարեստի համալսարանում:
Քննարկվել են ՀՀ կրթության և գիտության և Ռումինիայի ազգային կրթության նախարարությունների միջև փոխգործակցության խորացման, կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ընձեռած հնարավորություններից օգտվելու, եվրոպական կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելու հեռանկարները:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47