Տարբեր երկրների ղեկավարներ արդեն սկսել են շնորհավորել Վլադիմիր Պուտինին մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինին շնորհավորական հեռագրեր են հղել Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բացի այդ, Պուտինին շնորհավորել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Հիշեցնենք, որ Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքում է 76,67% ձայն՝ քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո: Այս մասին են վկայում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։
ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝ 0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03