Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լեգիտիմ և ժողովրդավարական է որակում Ռուսաստանի Դաշնության՝ մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ ընտրությունները լիովին համապատասխանել են Ռուսաստանի օրենսդրությանը: «Մենք մարտի 18-ին ողջ օրվա ընթացքում հետևել ենք ընտրությունների ընթացքին Սանկտ Պետերբուրգում: Ես ղեկավարում էի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որում ներգրավված էին պատգամավորներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի խորհրդարաններից: Մենք առավոտյան ժամը 08:00-ին մասնակցել ենք ընտրական տեղամասերի բացմանը, դրանից հետո շրջել ենք տարբեր տեղամասերում: Մինչև ընտրությունները հանդիպում ենք ունեցել նաև ընտրական հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչների հետ: Կարող եմ ասել, որ ընտրությունները լիովին համապատասխանել են Ռուսաստանի օրենսդրությանը, լեգիտիմ են և ժողովրդավարական: Սա ոչ միայն մեր, այլ նաև եվրոպացի մեր գործընկերների գնահատականն է, ովքեր ևս դիտարկել են ընտրությունների ընթացքը: Մենք հանձնաժողովի անդամների կողմից ևս որևէ լուրջ դժգոհություն չենք լսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:
Նա նշեց, որ մարտի 18-ին ինքը երկու անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով կընթանա Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը: «Ես ասել եմ, որ մենք շահագրգռված ենք ունենալ հզոր ռազմավարական դաշնակից, որը զարգացում է արձանագրում բոլոր ուղղություններով` հաշվի առնելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը բոլոր ոլորտներում: Ես ընդգծել եմ, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում ընտրություններն ընթանան բարձր մակարդակով, ժողովրդավարության կանոններին համապատասխան, ինչը մենք երեկ տեսանք»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը նաև նկատեց, որ ի տարբերություն ՌԴ վերջին խորհրդարանական ընտրությունների, որոնց ընթացքը ինքը ևս դիտարկել է, նախագահական ընտրությունների ընթացքում շատ բարձր է եղել քաղաքացիների ակտիվությունը: «Եթե խորհրդարանական ընտրություններին Սանկտ Պետերբուրգում ընդամենը 30-35 տոկոս մասնակցություն էր գրանցվել, ապա այս անգամ գրանցվել է 60 տոկոսից ավելի մասնակցություն: Ընտրական տեղամասերի մոտ հերթեր էին գոյացել, քանի որ ընտրողների մեծ ակտիվություն կար, քաղաքացիները իսկապես գնացել են ընտրության, ինչի արդյունքում Վլադիմիր Պուտինը ռեկորդային թվով ձայներ է ստացել»,- եզրափակեց Շարմազանովը:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42