Երեկվա ԱԺ նիստից հետո հասարակությունը փորձում է ուշքի գալ. կատարվածը ընկալելու, վերլուծելու և մարսելու համար երկար ժամանակ է հարկավոր: Երկրի թիվ մեկ ամբիոնը, որտեղ սովորաբար քննարկվում են օրենսդրական նախաձեռնություններ ու մի շարք այլ կարևոր հարցեր, վերածվել էր կրկեսի:
Ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի ելույթից: Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորը հանդես եկավ ելույթով (սա իր հասցեին նախկինում հնչեցվածքննադատությունների ու մեղադրանքների պատասխանն էր) ու անդրադարձավ ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցություններին: Արդյունքում վեճ սկսեց Նիկոլի Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի և Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ: Փաշինյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճը թնդում էր վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններով. «շիշը գլխիդ կտամ, այ համբալ», «այ լոպա՛զ, սուս մնա՛», «թուլցե՛ք, թուլցե՛ք», «դուք լկտիաբար ստում եք» և այլն: Վիրավորանքներից հետո հերթը հասավ գողական «բազառներին», երբ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքներին, Բիշարյանը դահլիճից դուրս հրավիրեց Նիկոլին՝ ասելով. «Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»:
Հասկանալի և բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ կարող են ունենալ այլակարծություններ, տարաձայնություններ, ինչու չէ՝ նաև ներանձնային խնդիրներ: Բայց որևէ մեկն իրավունք չունի ԱԺ-ն վերածել փողոցի: «Շիշը գլխիդ կտամ, այ համբալ» արտահայտությունն անող կին պատգամավորը, որն ընտրվել է ժողովրդի որոշակի հատվածի կողմից և պարտավոր է խորհրդարանում բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները, զբաղված է տղայական ռաբոռկաներով: Փաշինյան Նիկոլն էլ իր հերթին նախընտրում է տարբեր հումորային հաղորդումներ ու կարգին սկեչեր դիտել, դրանց վերաբերյալ գրառումներ անելու ու զվարճացնել իրեն ունկընդրողնորին:
Ու այդքանից հետո «ընդդիմադիր» քաղաքական ուժերն ու գործիչները դեռ ցանկանում են, որ ժողովուրդը վստահի ու հետևի՞ իրենց: Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի մոդեռնիզացված տարբերակը երեկ ԱԺ-ում տեսնելուց հետո՝ ոմանք հավանաբար փոշմանեցին որոշ պատգամավորների իրենց ձայնը տալու համար:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03