ARM | RUS |

«Չափազանց շահագրգռված ենք, որ հաջողակ գյուղատնտեսներ և ֆերմերներ ունենանք». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում

19.03.18 | 15:51

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում 2017 թվականի ընթացքում մարզում իրականացվել են 23.3 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է 62.6 մլրդ դրամի կապիտալ ներդրում: Ներդրումների արդյունքում 2016-ի ընթացքում ստեղծվել են 300 հիմնական աշխատատեղեր, 2017-ին՝ 652, իսկ 2018-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել 1450 հիմնական աշխատատեղ:

Ըստ մարզպետի՝ մասնավոր հատվածում նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 14 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, 2018-ին նախատեսվել են 35.9 մլրդ դրամի ներդրումներ՝ ՓՄՁ, ագրոպարենային, զբոսաշրջության, գազիֆիկացման, էներգետիկայի, քաղաքաշինության ոլորտներում: Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ին հասել է 117 հազարի՝ 2016-ի 61839-ի դիմաց, իսկ 2018-ին այս ոլորտում ակնկալվում է 15% աճ:

Մարզի համայնքների 2017 թվականի տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 7 մլրդ 143 մլն 948.5 հազար դրամ (նախատեսածի 100.1%-ը), իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 2 մլրդ 628 մլն 683 հազ դրամ (նախատեսածի 100.5%-ը): 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատությամբ 2017-ի սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 582 մլն 308 հազար դրամով: Մարզի համայնքների 2018-ի տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը կազմել է 7 մլրդ 207 մլն 680,5 հազար դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 2 մլրդ 778 մլն 957 հազար դրամ: 2018-ին մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատությամբ ավելի է նախատեսվել 150.3 մլն դրամով: 2016-ին մարզի բնակչության 1 շնչին ընկնող սեփական եկամուտը կազմել է 7675 դրամ, 2017-ին` 9889 դրամ, իսկ 2018-ին՝ կանխատեսվում է 10470 դրամ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և նշել. «2017 թվականին սեփական եկամուտների աճը, որը դուք ապահովել եք՝ շատ լավն է, և պետք է շնորհակալություն հայտնենք մեր թիմին ու համայնքների ղեկավարներին: Բայց նաև հասկանում ենք, որ Արմավիրի մարզը մեր ամենահարուստ մարզերից մեկն է, և մենք ձեզ համար նախատեսել ենք 3 մլրդ 133 մլն դրամի սեփական եկամուտ՝ ելնելով այն բանաձևից և հայտանիշներից, որոնք ձևակերպել ենք միջին հանրապետական ցուցանիշներում: Այդ առումով, ձեր սեփական եկամուտների ցուցանիշը վերանայում եք, մանավանդ, որ ունենք հստակ հասցեներ, որտեղ ուշադիր պետք է լինեք: Դուք գիտեք, որ մենք հիմա սուբվենցիայի նոր կանոններ ենք սահմանել, և այն համայնքը, որը փող է դնելու՝ կանգնելու ենք նրա կողքը, որպեսզի ծրագրեր իրականացնի»:

Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում մարզում վերջին տարիներին իրականցվում են մեծ ծավալի ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր: Մարզում առկա է 1590 միավոր տրակտոր: 2017-ին ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 15 միավոր տրակտոր: Ակնկալվում է տարվա ընթացքում ձեռք բերել ևս 10 միավոր գյուղտեխնիկա: Մարզպետը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Արմավիրում հիմնվել է 22 հեկտար ինտենսիվ այգի, իսկ 2018-ին նախատեսվում է հիմնել 410 հա: 2016թ. մարզի գյուղատնտեսության բնագավառում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ, 2017-ին՝ 4.7 մլրդ դրամի, իսկ 2018-ին 5 մլրդ դրամի ներդրումներ են նախատեսվում: Զեկուցվել է, որ ըստ համայնքների և մասնավոր ներդրողների հավաքագրվել են 2018-ին ագրո­պա­րենային ոլոր­տում նոր ստեղծվող և ընդլայնվող կարողությունները, արդյունքում՝ 20 համայնքների 72 սուբյեկտների կողմից կկատարվեն շուրջ 5 մլրդ դրամի ներդրումներ՝ ստեղծելով 790 աշխատատեղեր:

«Օրերս գյուղնախարարն ինձ զեկուցել է այն ծրագրերը, թե պետությունն ինչով է աջակցելու անասնապահությանը, տոհմաբուծությանը: Ծրագրերը մոտավորապես նույն բովանդակությունն ունեն, ինչ գյուղատնտեսական մյուս ծրագրերը, եթե կաթիլային համակարգ ես դնում՝ 2 տոկոսային վարկ, եթե ինտենսիվ այգի՝ հինգ տոկոսային, եթե գյուղտեխնիկա ես ձեռք բերում՝ երկու տոկոսային, եթե մթերում ես անում՝ երեք տոկոսային և այլն: Նույն կերպ մենք սուբսիդավորման համակարգ ենք ստեղծելու անասնապահության և տոհմաբուծության համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ շատերն են օգտվում նշված ծրագրերից և արդեն իսկ սկսել են տարբեր ծրագրեր իրականացնել: «Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի նրանք լինեն հաջողակ, մենք այս ալիքը ցանկանում ենք բարձրացնել, որպեսզի ծնվեն հաջողակ գյուղատնտեսներ, որոնք համապատասխան «վարակ» կտարածեն, որպեսզի բիզնեսը զարգանա», - նշել է կառավարության ղեկավարը:

Մարզում շինարարության ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 25.3 մլրդ դրամ՝ 2016-ի 10 մլրդ դրամի դիմաց: Աճը 2016-ի համեմատ կազմել է 15.3 մլրդ դրամ կամ 2.5 անգամ: Ի պատասխան վարչապետի հարցին՝ մարզպետարանի պատասխանատուն զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում տրամադրել է 190 շինթույլտվություն, որը 2016-ի համեմատ ավելի է 60-ով: Կարեն Կարապետյանն անբավարար է համարել շինթույլտվությունների տրամադրման ծավալներն ու ընդգծել, որ մյուս մարզերի համեմատ ցուցանիշները խիստ ցածր են: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները և խթանել շինարարության զարգացումը՝ համայնքներում մեծ ուշադրություն դարձնելով հաշվառման գործընթացին, շինթույլտվությունների տրամադրման պարզեցմանը և այլն:

Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 171, գործող հիմնական աղբավայրերի թիվը՝ 46, փակված աղբավայրերի թիվը՝ 125, փակման ենթակա աղբավայրերի թիվը ՝ 5: 2017-ի ընթացքում աղբահանության վճարներից եկամուտը կազմել է 193.58 մլն դրամ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից 162.4 մլն դրամ, իրավաբանական անձանցից՝ 31.18 մլն դրամ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը կազմել է 349.8 մլն դրամ, որից 286.8 մլն դրամն ուղղվել է աղբահանությանը: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 55.3%-ը: 2018-ին աղբահանության վճարներից պլանավորվել է 248.51 մլն դրամ եկամուտ, իսկ սանմաքրման և աղբահանության ծախսը 472.7 մլն դրամ, որից 388 մլն դրամն ուղղվելու է աղբահանությանը: «Աղբահանության ոլորտում եկամուտներն ու ծախսերը պետք է համեմատելի լինեն», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում ավարտել մարզում առկա իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացն ու որոշ համայնքներում վերանայել աղբահանության վճարների սակագները:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ մարզպետարանի ենթակայության 5 բժշկական կենտրոնների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 978 մլն 635 հազար դրամ, վճարովի ծառայություններից մուտքերը՝ 338 մլն 889.8 հազար դրամ: Վճարովի ծառայություններից մուտքերը պետական պատվերի նկատմամբ կազմել է 17.1%: Վճարովի ծառայությունները 2016-ի համեմատ ավելացել է 26.7 մլն դրամով կամ աճել է 8.6%-ով: Ընթացիկ տարում նախատեսվում է, որ վճարովի ծառայություններից կանխատեսվող մուտքերը կկազմեն 462 մլն դրամ: Կարեն Կարապետյանն անբավարար է գնահատել վճարովի ծառայությունների դիմաց մուտքերի ծավալները և հանձնարարել վերանայել ակնկալիքները: Միաժամանակ, վարչապետը հորդորել է ակտիվորեն քննարկել տարբեր բուժկենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու հնարավորությունը:


Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44