Երևանի ավագանու մարտի 19-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել են Երևան քաղաքի 2017թ. բյուջեի կատարման և Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունները։
Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ 2017թ. առանձնացել է բարձր կատարողական ցուցանիշներով թե՛ եկամուտների գերակատարման և թե՛ ծախսերի տնտեսման առումով, ինչի շնորհիվ 2017թ. բյուջեով նախատեսված 910 մլն դրամ պակասուրդի՝ դեֆիցիտի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1,489 մլն դրամ պրոֆիցիտով կամ հավելուրդով։
Երևանի 2017թ. բյուջեով ընդամենը եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 100,3 տոկոս, ընդ որում, սեփական եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 101%, որն ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից 595,3 մլն դրամով։ Իրականացված ծախսերի կատարողականը կազմել է 97%, որն էլ պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով:
Ավագանու անդամները քվեարկությամբ հաստատել են Երևանի 2017թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:
Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացրել է նաև Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ 2017թ. իրականացված ծրագրերը, աշխատանքներն ու միջոցառումները միտված են եղել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրով նախանշված հիմնախնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով գերակա ուղղությունները։
Ավագանու որոշմամբ Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03