«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու փետրվարյան հայտնի նիստից հետո ՀՀԿ խմբակցության անդամներից Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, հայտարարել էր, թե «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին եղած կոյուղաջրերով լի տարայի մեջ կիսլատա՝ ազոտական թթու է եղել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նաիրա Նահապետյանը պնդել է իր հայտարարությունը: Հարցին, թե ունի՞ ապացույցներ, ՀՀԿ-ական տիկինն ասել է, թե ծանոթ է «անալիզներին» եւ որ այդ տեղեկությունը ստացել է իրավապահ մարմիններից:
Նկատենք՝ կոյուղաջուրը քրեական գործի շրջանակներում ուղարկվել է փորձաքննության: Բայց այդ փորձաքննության արդյունքները գոնե Նահապետյանին հայտնի չպետք է լինեին, քանի որ գոյություն ունի «նախաքննական գաղտնիք» հասկացությունը, իսկ նա այս գործով վկայի կարգավիճակ ունի, հետեւաբար իրեն հասու չպետք է լիներ ինֆորմացիան:
Ու հետաքրքիր է՝ ո՞վ է խախտել նախաքննական գաղտնիքը: Չի բացառվում, որ իրականում որեւէ մեկը Նահապետյանին որեւէ տեղեկություն չի տրամադրել, այլ ՀՀԿ-ական տիկինը երեկ որոշել էր պարզապես ստել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03