«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության` ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածում երկիրը կղեկավարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որն այս օրերին ՍԴ նախագահ է առաջադրում, ԲԴԽ անդամներ, առաջիկայում էլ կառաջադրի վարչապետին` որպես իշխող մեծամասնության ներկայացուցչի: Հրաժարական տված կառավարությունը` վարչապետից մինչեւ նախարարներ, կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ եւ կառաջնորդվեն նախկին Սահմանադրության նորմերով, որը, ի տարբերության նորի, չի նախատեսում վարչապետի կողմից ուժային կառույցների վերահսկողություն:
Բացառո՞ւմ եք, որ այդ օրերին կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, ինչպես եղավ 1998-ի փետրվարին, մի գիշերում։ «Անհնար է, եթե ուշադիր եք` պետաիրավական հանձնաժողովի ֆունկցիաները նույնպես խիստ առանցքային են, առանց նրա պառլամենտը որեւէ բան անել չի կարող։ Կարծում եմ նաեւ, որ հենց այնպես չէր, որ այնտեղ նշանակեցին Գեւորգ Կոստանյանին»,- ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչու Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ հենց Արա Բաբլոյանին առաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում. սպասվող մեկշաբաթյա այդ լյուֆտի ընթացքում, որի ժամանակ բոլոր «աբիժնիկները», քաղաքական արմատական ուժերը ոտքի կանգնած կլինեն` ֆորսմաժոր պարտադրելու, խաղից Սերժ Սարգսյանին հանելու համար, Բաբլոյանը հաստատապես խաղեր չի տա, «չի դավաճանի իր Նուարդին», որքան էլ դյութեն, օ՜, շամիրամները»:
Իսկ որ Կոստանյանը գնաց վճռաբեկ դատարանի ղեկավար, էդ ժամանակ ի՞նչ եք անելու։ «Կարեւորն էս անցումային փուլն անցնցում անցնելն է, հետո ջրի նման սաղ կհոսի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02