«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հայտնի ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան, 33-ամյա Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանը, ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եղբայրը որդու ծնվելուց հետո որոշել էր առողջ ապրելակերպով զբաղվել, բազմաթիվ նպատակներ ուներ: Նա նաեւ որոշակի դժգոհություն է հայտնել նախաքննական մարմնից:
«Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի: Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է թմրամիջոցների եւ ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա ո՛չ թմրամիջոց է օգտագործած եղել, ո՛չ էլ՝ ալկոհոլ: Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել»,- ասել է Տաթեւիկ Գասպարյանը:
Նա պատմել է նախաքննության ընթացքի, իր զոհված եղբոր՝ 33-ամյա ոստիկանի երազանքների ու պլանների մասին, եղբոր հետ զոհված մյուս ոստիկանի մասին: Խաչիկ Գասպարյանն ավտովթարից մի քանի օր առաջ էր որդի ունեցել:
Ճըվճվ Արոյի որդուն՝ Սարգիս Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Խափանման միջոց է ընտվել կալանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03