Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս պրոֆեսոր Շաքիր Բաթմազը մեղադրվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամակցելու և պատասխանատու դերակատարում ունենալու մեջ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Բաթմազի դեմ ներկայացված մեղադրականում կարևոր տեղ է հատկացվել հայերի հետ հարաբերություններին և գյուլենական համայնքի ղեկավար, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հայկական ծագման վերաբերյալ նրա կարծիքին: Ի դեպ, Գյուլենը թուրքական իշխանությունների կողմից համարվում է FETÖ-ի հիմնադիր-ղեկավար և մեղադրվում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Բաթմազի մեղադրականում նշվում է, որ Էրջիյեսի համալսարանում հայերին վերաբերող 2 գիտաժողով է կազմակերպել, որոնք իրականացվել են FETÖ-ի «Կրոնների միջև երկխոսություն և համերաշխություն» նախաձեռնության շրջանակներում:
Նաև նշվում է, որ Բաթմազը հյուրընկալվել է Հայոց պատրիարքին, Հայաստանում մասնակցել է գիտաժողովի և Էրջիյեսի համալսարանում FETÖ-ի անդամների հետ իրականացրել է հայերից ներողություն խնդրելու արշավը:
Մեղադրականի այն հատվածում, որը վերաբերում է Գյուլենի ծագմանը, մեջբերվել են հենց Բաթմազի խոսքերը.
«Երբ որպես պատմաբան վերլուծում եմ՝ հաշվի առնելով նրա բնակության տարածքը, մտածում եմ, որ Գյուլենը հայկական ծագում ունի: Էրզրումում, որտեղ ծնվել է Գյուլենը, անցյալում շատ խիտ հայկական բնակչություն է եղել: Կարծում եմ նաև, որ նա ծառայել է Ամերիկայի իմպերիալիստական գործունեությանը»:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03