Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:
Ընթացիկ տարվա երկու ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.7 տոկոս` 21 միլիարդ 643 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը 3.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. երկու ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.1 տոկոսով` կազմելով 225 միլիարդ 686.2 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 45 մլրդ 332.1 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.4 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 17.4 տոկոսով և կազմել 395 միլիարդ 062.3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 254 միլիարդ 703.5 միլիոն դրամ է, ինչը 8.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-փետրվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 տոկոսով (197 հազար 850 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 8.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 459 դրամ` աճելով 4.7 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43.2 տոկոսով (1 միլիարդ 098.4 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 41 տոկոսով (386.9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 44.4 տոկոսով (711.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.88:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03