Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին: Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում և մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում և վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում և կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ոռոգման սեզոնին ջրամատակարարման հարցը պետք է պատկան պետական մարմինների մշտական ուշադրության կենտրոնում լինի: «Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արագացնել գործընթացի կազմակերպումը, որպեսզի ջուրը ժամանակին հասնի գյուղացուն, նա չտուժի և կարողանա գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ իրականացնել: Վարչապետը հաջորդ տարիների համար ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում հանձնարարել է պատասխանատուներին՝ ամփոփել ջրային ոլորտում առկա ծրագրերը, որոշել առաջնահերթությունները և ներկայացնել քննարկման: «Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու և ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը և այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչև այդ դաշտը կարգավորենք»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև ջրագծերի և ջրատարների մաքրման խնդրի վրա՝ հանձնարարելով աշխատել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի աղբահանությունը ճիշտ կազմակերպվի, և ջրատարներն ընթացքում չլցվեն աղբով:
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03