ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` նախարարը գոհունակությամբ նշել է, որ այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, և ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:
Նախարարն ընդգծել է, որ պտուղ-բանջարեղենի մշակության արմավիրցի շատ ֆերմերների փորձն արժանի է ընդօրինակման, այստեղ հստակորեն պահպանվում են ագրոտեխնիկայի կանոնները, ինչի շնորհիվ տարեցտարի ավելանում են բերքատվությունն ու արտադրության ծավալները:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ Արմավիրում արդեն մեկնարկել է ծիրանի, պղպեղի, ձմերուկի և սմբուկի բերքահավաքը: Նրա խոսքով` մարզում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ մշակվել է շուրջ 1700 հեկտարով ավել հողատարածք, ինչը թույլ է տալիս ակնկալել բանջարաբոստանային մշակաբույսերի 40-45 հազար տոննայով ավել բերք: Մարզպետը հավելել է, որ սմբուկի և ձմերուկի բերքի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում և արտահանվում Վրաստան:
Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշել է, որ իրենց համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կամզում են շուրջ 1300 հեկտար, որի գրեթե կեսը հատկացվում է բանջարաբոստանային մշակաբույսերին: Եղեգնուտը հատկապես հայտնի է ձմերուկի և սմբուկի մշակությամբ, այս տարի նույնպես այդ մշակաբույսերի մասով բարձր բերք են ակնկալում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22