«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցը, որով վերջինս փակագծեր է բացում և, ըստ էության, հայտարարում է, որ ինքն էլինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականների համար:
Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակիցները խոստովանում էին, որ սպասում էին մոտավորապես նման մի հայտարարության, բայց ոչ այսքան շուտ:
Ու հիմնական հարցը ՀՀԿ-ականների շրջանում (և ոչ միայն) հետևյալն էր՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց և մինչև վերջ չպահեց ինտրիգը. ՀՀԿ-ի պլանը հետևյալն էր՝ ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու, 17-ին ընտրելու են նրան:
Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պոստը և մինչև ապրիլի 17-ը որևէ պաշտոն չի ունենալու: Միաժամանակ, ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը:
Այսինքն, մի ամբողջ շաբաթ Հայաստանում գործադիր իշխանություն չի լինելու: Այդ օրերին փողոցային պայքար սկսելու պլաններ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով:
Եթե հանկարծ ժողովուրդն իսկապես փողոց դուրս գա և պատրաստակամություն ցուցաբերի իր ձեռքը վերցնել իշխանությունը, ՀՀ-ում լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, իշխանափոխության նոր հնարավորություն:
Թերևս հենց այս հեռանկարից էլ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել, և նա շտապել է ասել այն, ինչ ասաց նախօրեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03