«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնց նպատակն է Հայաստանի նոր Սահմանադրությանը համապատասխան՝ օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունը նախագահի փոխարեն վարչապետին վերապահելն է:
Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Առաջակվում է նաև վերացնել հատուկ կացության կարգավիճակի տրամադրումը մերժելը բողոքարկելու արգելքը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրեց՝ ինչո՞ւ են առաջարկում հատուկ կարգավիճակ տալու մերժումը բողոքարկել: Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ նախկինում նման դրույթ նախատեսված չի եղել, և դա բաց է: Կոստանյանը հարցրեց՝ հատուկ կարգավիճակ ունենալը մարդո՞ւ իրավունքն է, թե՞ պետության:
Վ. Եղիազարյանը պատասխանեց՝ պետության:
Գևորգ Կոստանյանը շարունակեց՝ նշելով, թե այդ դեպքում, երբ որևէ պետություն մերժում է, օրինակ, վիզա տրամադրել, մուտքի թույլտվություն տալ, ինչո՞ւ բողոքարկում տեղի չի ունենում:
«Այդ հարցը առաջին ընթերցման ժամանակ ես ասել եմ: ԱՄՆ վիզա ստանալու համար երբ մերժում են, ոչ մի պարզաբանում չեն ստանում: Բայց խնդիրը նրանում է, որ մարդը հետագայում կարող է նպատակ ունի հատուկ կարգավիճակ ստանալ, և մարդուն պետք է պարզաբանվի, թե ինչու է մերժվել»,- պատասխանեց Վարդան Եղիազարյանը:
Գևորգ Կոստանյանն ասաց, որ կարող եք մերժել պարզաբանմամբ, կարող եք պարզաբանում անգամ չտալ:
«Բողոքարկման ինստիտուտը տրվում է քաղաքացուն, որ պաշտպանի իր իրավունքները: Նպատակը դա է: Քաղաքացին ունի ինչ-որ իրավունք, իր իրավունքը խախտվել է, և պետությունը տալիս է իրավունք, որ այն վերականգնվի: Հատուկ կարգավիճակ տալը, մուտքի թույլտվություն տալը քաղաքացու իրավունքը չէ, պետության իրավունքն է: Մենք տալիս բողոքարկման իրավունք, որ քաղաքացին իր ո՞ր իրավունքը պաշտպանի»,- նշեց Գևորգ Կոստանյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով նստած էր Վարդան Եղիազարյանի կողքին, մեկնաբանություն արեց, Կոստանյանն էլ հարցրեց՝ հուշո՞ւմ եք պատասխանը: Հանձնաժողովի նախագահը նորից հարցրեց՝ ինչո՞ւ է պետությունը տալիս մարդուն գոյություն չունեցող իրավունքը բողոքարկելու իրավունք:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ մուտքի արտոնագիր ստանալն ու կացության կարգավիճակ ստանալը նույն հարթության վրա չպետք է դիտարկել, որովհետև մուտքի արտոնագիր խնդրելու պարագայում անձը մեկ այլ երկրում է, իսկ կացության կարգավիճակի պարագայում անձը տվյալ պետության տարածքում է:
«Հիմա ես Հայաստանում եմ, Իրանի քաղաքացի եմ, դիմել եմ կարգավիճակ ստանալու, մերժվել եմ, ես պետք է վիճարկեմ սա»,- նշեց Մարուքյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55