Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է մարտի 18-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններին ու դրանց կեղծված լինելու մասին պնդումներին:
Աղբյուրը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում ներկայացված են ընտրություններին կրկնակի քվեարկած մարդիկ:
Հայտնի է, որ լուսանկարներն արվել են երկրի հարավում գտնվող Ուստ Ջեգուտա քաղաքում: Reuters լրատվական գործակալության լրագրողները լուսանկարել են 17 մարդու, որոնք 2 անգամ են թվեաթերթիկները գցել տուփերի մեջ:
Երբ լուսանկարները ցույց են տվել տեղի ընտրական հանձնաժողովի անդամ Լեյլա Կոյչուևային, նա պատասխանել է. «Միգուցե նրանք երկվորյակնե՞ր են»:

Մեկ այլ անդամ էլ նշել է, որ այս մարդիկ պարզապես արտաքնապես նման են իրար:
Նշվում է, որ ընտրություններին երկու անգամ մասնակցած քաղաքացիները քվեարկել են թիվ 215 և 216 ընտրատեղամասերում:
Ի դեպ, այդ մարդկանցից մեկը՝ Լյուդմիլա Սկլյարևսկայան, տեսնելով օրենքի խախտումն ապացուցող լուսանկարները, հերքել է 2 անգամ քվեարկելու փաստը:

Լրագրողները պարզել են, որ Սկլյարևսկայան 9 մարդու ուղեկցությամբ սկզբում եկել է թիվ 216 ընտրատեղամաս, իսկ 20 րոպե անց նույն խումբն ուղևորվել է թիվ 215 ընտրատեղամաս:
Ավելի ուշ պարզվել է, որ կրկնակի քվեարկածների մեծ մասը պետական համակարգի աշխատողներ են:
Մարտի 19-ին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուստ Ջեգուտայում տեղակայված բոլոր 3 ընտրատեղամասերում մարդկանց մեծ մասը՝ 89.86%-ը, քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին:

Ի պատասխան՝ Կրեմլից հայտարարել են, որ եթե հարգարժան Reuters գործակալության պնդումների հետ համակարծիք են յուրաքանչյուր ընտրատեղամասում եղած դիտորդները, ապա անհանգստանալու առիթ կա: Սակայն եթե Reuters-ը միայնակ է իր պնդումներում, ապա դա Կրեմլին չի հուզում:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում հաղթել է Պուտինը՝ հավաքելով ընտրողների ձայների 76.7%-ը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01