Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց երթ՝ «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով: Նախ սկսենք նրանից, թե այս բախտախնդիրներից քանիսը գիտեն Արցախի տեղը, քանիսը մեկնեցին սահման` զորավիգ լինելու մեր զինվորներին, քանիսը եղան մեր զոհված հերոսների օջախներում, քանիսը իրենց լափած գրանտներից գումար հատկացրեցին Արցախին, բնական է այս հարցերը չունեն և չէին կարող ունենալ պատասխաններ, որովհետև գործ ունենք մի քանի ցենտի համար իրենց հայրենիքն ու արժանապատվությունը վաճառած կավատների հետ: Սահմանում կանգնած զիվորը, հայրենիքի հանդեպ պարտքը տալուն զուգահեռ, կատարում է նաև իր հրամանատարի հրամանները, իսկ որպեսզի անշեղորեն կատարի առաջադրանքները, նա պետք է հավատա և վստահի իր հրամանատարին և երբ օրերս մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարը այցելել էր դիրքեր և պատվոգրեր էր հանձնում մեր զինվորներին վստահ եմ, որ մենք տեսանք այդ հավատն ու վստահությունը, մեր զիվորների հայացքներում: Իսկ երեկ ցույցը կազմակերպած վիժվածքները պաստառի վրա գրել էին Սերժ ս գրի, ուրեմն իմացած եղեք այ տականքներ, որ եթե ձեր գերնպատակը մեր զիվորների` իրենց գլխավոր հրամանատարի նկատմամբ ունեցած հավատի և հարգանքի խարխլումն է, ապա իմացեք, որ դա երբեք թույլ չենք տալու և առաջին հերթին թույլ չեն տալու սահմանին կանգնած մեր զիվորները, 100 տոկոսով վստահ եմ, որ եթե այս պահին սահմանում մի փոքրիկ հարցախույզ կատարենք, ապա մեր զինվորները միանգամայն արդարացիորեն ձեզ համարելու են ազգի դավաճաններ. և վերջապես ով է ձեզ իրավունք տվել մեր փառքով զոհված հերոսների գործած սխրանքներն օգտագործել` ձեր անձնական փիառի և ողորմելի գոյությունը պահպանելու համար, այ ճղճիմներ մի ամբողջ ազգի արհամարհում եք, բայց գոնե տարրական հարգանք ունեցեք մեր զոհված հերոսների հանդեպ և հասկացեք, որ շարունակելով ամեն օր շահարկել այդ թեման, դուք ստիպում եք նրանց ծնողներին կրկին վերապրել անդառնալի կորստի ցավը: Ես կարծում եմ, որ պատկան մարմինները, պետք է անհապաղ արձագանքեն, որովհետև ակնհայտ է, որ գործ ունենք դրսից լայնորեն ֆինանսավորվող, նախօրոք մանրամասն գծագրված և կանխամտածված պետական դավաճանության հետ: Ծաղրածուների տեղը կրկեսն է, իսկ խամաճիկներին ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել մեր նախագահի խոսքերը` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02