Կառավարության կառուցվածքի մասին օրենքն ու հարակից օրինագծերի փաթեթն իր ամբողջության մեջ կազմում է պետական ապարատի գործունեության հիմքը, այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Այս օրենքների նախագծերի փաթեթը, ըստ Կոստանյանի, ամբողջ պետական ապարատը դարձնում է «քաղաքական պատասխանատվության և պառլամետական վերահսկողության օբյեկտ»։
«Ցանկացած պարագայում մենք ունենում ենք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն և վարչապետի պաշտոն։ Հասարակության մեջ շատ են խոսում, որ այս համակարգով ստեղծում ենք սուպերվարչապետի ինստիտուտ։ Բայց, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ շատերը համաձայն չեն, որ երբ մարդու վրա դնում ես պարտավորություններ, դա ոչ թե իր իրավունքներն ես ավելացնում, այլ պատասխանատվությունն ես մեծացնում։ Այդ տեսանկյունից մենք ոչ թե սուպերվարչապետի պաշտոն ենք ստեղծում, այլ ստեղծում ենք քաղաքական բացարձակ պատասխանատվություն կրող իր ժողովրդի, իր պառլամենտի առաջ ունեցող վարչապետի պաշտոն», - հայտարարեց Կոստանյանը։
Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրինագծով վարչապետի լիազորությունները մեծանում են, վարչապետի ենթակայությամբ են գործելու ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊՊԾ-ն։
aysor.am
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02