Հայաստանի դեսպանից հետո Սամցխե-Ջավախք է այցելել է Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն: Նրան ընդունել է Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, ով դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ:
Հանդիպմանն ընդգծվել է սահմանային համագործակցության եւ տարածաշրջանային նախագծերի համատեղ իրագործման կարեւորությունը:
Սամցխե-Ջավախքը Վրաստանի ամենից հայաշատ շրջանն է: Երեկ ավարտվել է Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի եռօրյա այցը Ջավախք: Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատմական ադրբեջանական հող է, Ռուբեն Սադոյանն ասել է, որ վաղն էլ ադրբեջանական ղեկավարությունը նման հավակնություններ կարող է մյուս հարեւաններին ներկայացնել:
Հիշեցնենք, որ Բաքու-Կարս երկաթուղին, որն, ի դեպ, դեռ չի գործարկվել, Ջավախքով է անցնում: Բաքուն եւ Թուրքիան հայտարարում են, որ Հայաստանը չի կարող օգտվել այդ ճանապարհից: Պարզ չէ, սակայն, թե արդյոք Ջավախքի հայերը կարող են օգտվել դրանից:
Ինչու՞ է Հայաստանի դեսպանի այցից հետո Թուրքիան հանկարծ հետաքրքրություն ցուցաբերել Ջավախքի նկատմամբ: Թուրքիան «մտահոգություն» ունի՞, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանում եւ դրանով իսկ համահարթել թուրք-ադրբեջանական ազդեցությունը Վրաստանում:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42