ՀՀ ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:
Գ. Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ականային խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու կարևորությունը.
- Բոլորս շատ լավ գիտակցում ենք ականազերծման նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության համար, և դա դիտարկում որպես աղետների ռիսկի նվազեցման միջոցառում: Ականային խնդիրն աղետների ռիսկի առաջացման աղբյուր է և աղետների դեպքում լուրջ խոչընդոտ կարող է դառնալ փրկարարական աշխատանքների իրականացման համար:
Կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը նշեց, որ ականային խնդրի լուծումը կապված է նաև երկրի տնտեսական ենթակառուցվածների ու համայնքների համաչափ զարգացման հետ:
- Այս հուշագիրը համագործակցության նոր հարթակ է, որի շնորհիվ մենք կարող ենք իրականացնել տարբեր համատեղ ծրագրեր: Միաժամանակ՝ սա մեր երկրին հնարավորություն կտա մյուս երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև ականազերծման գործընթացում,- ասաց Ռ. Առաքելյանը:
ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը նշեց, որ համագործակցությունը ծավալվելու է հիմնականում ՓԾ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հետ, ինչը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
ԱԻ նախարարությունն ու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը համագործակցությունը կզարգացնեն հետևյալ ուղղություններով՝
• ականների վտանգի իրազեկում, որի նպատակն է նվազեցնել կամ չեզոքացնել ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների ազդեցությունը մարդկանց կյանքի և առողջության վրա՝ վերջիններիս ուսուցման և իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով.
• ականների և/կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների հայտնաբերման, ականային պատահարների և ականներից տուժած անձանց մասին տեղեկությունների փոխանցում ՀԱՓԿ-ին.
• հակաականային գործողություններում տեխնիկական և մասնագիտական օժանդակության տրամադրում.
• հակաականային գործողությունների և աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
Վերջերս հաստատված «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցի համաձայն՝ նախատեսվում է համայնքների անձնագրերում ընդգրկել տեղեկություններ՝ այնտեղ առկա ականապատ տարածքների մասին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47