Մարտի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՀՌՄԱԿ) վարչության հայկական կողմի համանախագահ, կենտրոնի գործունեությունը համակարգող ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովի միջնորդությամբ տարբեր պարգևներով խրախուսել է կենտրոնի մի խումբ աշխատակիցների՝ ՀՌՄԱԿ կայացման և զարգացմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ է շնորհվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և արձագանքման գծով տեղակալ Կոնստանտին Իզվարինին:
«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի են արժանացել ՀՌՄԱԿ համատնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ՝ Էդուարդ Յաշչյանը և Արթուր Հակոբյանը:
Նախարար Դ. Տոնոյանը հուշանվերներ է հանձնել ՀՌՄԱԿ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ մայոր Էդգար Շամիրյանին, փրկարարական ուժերի և միջոցների բաժնի փրկարարական ջոկատի հրամանատար Վլադիմիր Տյուրնինին ու մոնիթորինգի և կանխատեսումների մասնագետ-փրկարար Իվան Բեկլեմիշևին (ՌԴ կողմից):
ՀՀ ԱԻ նախարարության պատվոգիր է շնորհվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարներ (ՌԴ կողմից) Պավել Տերեխովին, Միխայիլ Կլոչկովին, Ալի Բիչուրինին, արհեստանոցի վարիչ Գևորգ Մանուկյանին և տեխնիկ Հայկ Հովհաննիսյանին:
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար, ԱԻ նախարարը կարևորեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ակտիվ մասնակցությունը մեր երկրում ԱԻ արձագանքման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման գործում: - Մեր երկրի համար զգալի աջակցություն էր նման քանակության տեխնիկայի ընդունումը, և վստահ եմ, որ այսպիսի տեխնիկական հագեցվածությունն էլ ավելի կնպաստի ԱԻ արձագանքման արդյունավետությանն ու հետևանքների վերացմանը, - նշեց Դ. Տոնոյանը:
ԱԻ նախարարն ավելացրեց նաև, որ այսօր Ռուսաստանում ստեղծված է ԱԻ արձագանքման ամենաարդյունավետ համակարգերից մեկը և այդ իմաստով ռուսական փորձը շատ կարևոր է մեզ համար: - Մեր մասնագետները ուսուցում և վերապատրաստում են անցնում Ռուսաստանի տարբեր ուսումնական հաստատություններում, վստահ եմ, որ վերապատրաստման դասընթացները և համատեղ վարժանքները կնպաստեն փորձի արդյունավետ փոխանակմանը, - ավելացրեց նախարար Տոնոյանը:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչուկը, շնորհակալություն հայտնելով ռազմավարական կառավարման համար, նշեց, որ կենտրոնը պատրաստ է հետագա սերտ համագործակցության: - Կենտրոնի աշխատանքն առաջիկայում նույնպես ուղղված է լինելու ճգնաժամային կառավարման կենտրոնների փոխկապակցմանը, հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար ուժերի պատրաստվածությանն ու փորձի շարունակական փոխանակմանը, - ասաց Յուրի Պոլեշչուկը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01